Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանը դիտարկել է, թե ովքեր ինչի համար են խրախուսվել, ինչով են պարգեւատրվել

Օգոստոս 03,2021 13:18

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին մարզպետ, դեսպան Էդգար Ղազարյանը հետաքրքիր զուգահեռներ է անցկացրել Հայաստանի սահմաններում ու մարզերում խնդիրների առկայության եւ դրանց հետ առնչված մարզպետների ու նրանց շրջապատի առաջխաղացումների միջեւ: «Այս պահի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տարածքներ կորցնելու տեսանկյունից պրոբլեմատիկ են Տավուշը, Գեղարքունիքը, Արարատը, Վայոց Ձորը եւ Սյունիքը: Այսինքն, Արցախը թշնամուն հանձնելուց հետո թիրախում հայտնվել են այս հինգ մարզերը: Ծրագիրը ավարտին հասցնելու հարցում պետք են աջակիցներ, որոնք պետք է խրախուսվեն: Հիմա տեսնենք:

Տավուշի մարզում մարզպետ է նշանակված վարչապետի քավորը, որի եղբայրը Ազգային Ժողովի պատգամավոր է:

Գեղարքունիքի մարզ, որտեղ ունեցել ենք գերեվարված եւ սպանված զինվորներ, թշնամու՝ 3 կմ առաջխաղացում: Այստեղ Գեղարքունիքի մարզպետը ունեցավ ծառայողական առաջընթաց եւ նշանակվեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար:

Արարատի մարզ: Երասխավանում մինչեւ հիմա սահմանային վեճեր են՝ կրակոցներ, մարտական գործողություններ, ու դեռ պարզ չէ, թե ինչեր կլինեն: Արարատի մարզպետի տղան պարգեւատրվեց Ազգային ժողովի պատգամավորի մանդատով:

Վայոց Ձորի մարզ, որտեղ էլի սահմանային խնդիրներ գոյություն ունեն ու նորից պարզ չէ, թե ինչ է լինելու: Վայոց Ձորի նախկին մարզպետը, որը մեր բանակի դեմ սկանդալի հեղինակն էր դեռ շատ վաղուց, պաշտոնազրկվելուց հետո նշանակվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար, հիմա էլ դարձավ պատգամավոր, իր փաստաբանը՝ մարզպետ, եղբայրը՝ մարզպետի տեղակալ:

Սյունիքի մարզ, որտեղ կա Սեւ Լիճ, թշնամու առաջխաղացում, զորքերի կուտակում եւ այլն: Այստեղի մարզպետն էլ խրախուսվել է որդու ազատությամբ:

Այսինքն, որտեղ մենք դեռ ունենք հայրենիքը կործանելու պրոբլեմային խնդիրներ, այնտեղի թիմակիցները ունենում են խրախուսանք, պարգեւատրում եւ այլն, ինչը այս ամեն ինչի հետ միասին դժվար է բացառություն անվանել»,-«Հայելի» ակումբում նկատեց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031