Օգոստոսի 3-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր կցորդի նշանակման կապակցությամբ:
ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարն, իր հերթին, շնորհավորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին և հաջողություն մաղթել Հայաստանում հետագա առաքելության ընթացքում:
Կարդացեք նաև
Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գնդապետ Անդրեյ Գրիշչուկին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացված ակտիվ ու արդյունավետ աշխատանքի համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության լայն շրջանակ, այդ թվում նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ընթացիկ հարցեր, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:
Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության և քաղաքական երկխոսության ընթացքը, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը պաշտպանական ոլորտում:
ՀՀ ՊՆ