Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՔՊ-ական պատգամավորը հիշեց՝ 2017թ․-ին Աշոտյանը Բաքվում էր․ «Կա՞ ռիսկ, որ նա Բաքվի գործակալ է՝ անկախ իր կամքից»

Օգոստոս 03,2021 13:08

ԱԺ նիստում այսօր «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նկատի ունենալով, որ «Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում իշխանական խմբակցությունից առաջադրված թեկնածու Ռուբեն Ռուբինյանին «թուրքի գործակալ» անվանեց, Ռուբինյանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՀՀ շատ քաղաքացիներ Թուրքիա են մեկնում՝ իրենց պատմական հայրենիքից կարոտն առնելու համար․ «Ռիսկ կա՞, որ նրանք էլ կարող են հավաքագրված լինել որպես գործակալ։ Հիշեցի, որ 2017թ․-ի սեպտեմբերին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Բաքվում էր՝ Եվրանեսթի ԽՎ-ի շրջանակում։ Այստեղ հնարավո՞ր է ռիսկ, որ Արմեն Աշոտյանն, անկախ իր կամքից, հավաքագրվել է որպես Բաքվի գործակալ»։

Ռուբեն Ռուբինյանը նախ նկատեց՝ եթե Աննա Մկրտչյանի՝ իրեն «թուրքի գործակալ» անվանելուց հետո ինքը «բռներ» Ջուլհակյանի հարցի առիթն ու Աշոտյանին նույն որակումը տար, կստացվեր աբսուրդային ժամավաճառություն․ «Տիկին Մկրտչյանը նոր պատգամավոր է, առաջարկում եմ ներողամիտ լինել, եւ ամեն ինչ լավ կլինի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարում՝ Արմեն Աշոտյանը եւ Մանե Թանդիլյանը Բաքվում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031