Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը տրամադրված են համատեղ, միմյանց լրացնելով գործելու. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Օգոստոս 03,2021 12:33

«ՀԱՅԱՍՏԱՆ»-«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»՝ ԱԶՆԻՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿ

Ութերորդ գումարման Ազգային ժողովն անդրանիկ աշխատանքային նիստը սկսեց «Հայաստան» դաշինքի կողմից «Իմ քայլին» ուղղված պահանջով՝ հիմք ընդունել Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասը և անհապաղ ազատել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Զաքարյանին ու Արթուր Սարգսյանին։

Սա խորհրդարանական մեծամասնությանն առողջ քաղաքական մթնոլորտ ձևավորելու և ի նպաստ հայրենիքի գործունեություն ծավալելու ռեալ առաջարկ էր, ինչը սակայն մերժվեց։ Փոխարենը «Հայաստանի» առաջարկը միանշանակ աջակցություն ստացավ «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից, որը նշանակում է՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը տրամադրված են համատեղ, միմյանց լրացնելով գործելու։

Խորհրդարանի աշխատանքային առաջին իսկ օրը ևս մեկ անգամ վկայեց, որ պետք է դադարեցնել քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերով հետապնդումները, քանզի այդ ճանապարհը տանում է փակուղի, պարալիզացնելու է Ազգային ժողովի բնականոն աշխատանքը, հանրությունը շարունակելու է մասնատված մնալ, երկիրը չի կարողանալու միակուռ լինել ու դիմակայել արտաքին մարտահրավերներին, որի հետևանքը լինելու է թշնամուն հերթական ցավոտ զիջումներ անելը։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031