Մեծ ցավով և հիասթափությամբ արձանագրում ենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը դարձավ անողոք և կողմնակալ մրցավարության զոհ:
Տեսանյութում հստակ երևում է, որ Կարենը գործել է կանոնների սահմանում, վաստակել է 2 անգամ 2 միավոր, որից հետո էլ տուշեով հաղթել է մրցակցին: Գորգի մրցավարը և եզրային 2 մրցավարները ֆիքսում են մեր ըմբիշի հաղթանակը, սակայն եգիպտոսցի մարզիկի մարզիչը բողոքարկում է մրցավարների որոշումը, իսկ բողոքարկման ժամանակ մրցավարների որոշումը վերանայվում է մրցավարական հանձնաժողովի կողմից և հենց նրանց որոշման պատճառով էլ մեր մարզիկը զրկվում է իր հաղթանակից:
Սա անբացատրելի և անթույլատրելի գողություն է մեր մարզիկից:
Բողոքարկված հատվածը՝ տեսանյութում, հաշվի առնելով այն փաստը, որ ֆեյսբուքը կարող է ջնջել տեսանյութը՝ հեղինակային իրավունքներից ելնելով, տեղադրում ենք նաև հղում, որտեղ կա ամբողջական գոտեմարտի տեսագրությունը:
Wrestling – Armenia
Կարդացեք նաև