Ermenihaber. Անթալիայում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով 4 ռուս զբոսաշրջիկներ են զոհվել։
Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնել են, որ ևս 16-ն էլ վնասվածքներ են ստացել. նրանցից 5-ը ծանր կոտրվածքներ են ստացել:
Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։
Ավտոբուսում եղել է 22 մարդ, այդ թվում՝ երեխաներ։