Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրակողը քիլեր չի եղել, 20 օր առաջ վիճել է Արմեն Վիրաբյանի հետ». «Հրապարակ»

Օգոստոս 03,2021 11:18

Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի ու Նարեկ Կիրակոսյանի միջեւ մեքենան «ճռռացնելու» թեմայով կրակոցներից հետո, մի ամիս էլ չանցած՝ նոր միջադեպ տեղի ունեցավ, զենքի կիրառմամբ․ Վարդանանց փողոցում կրակել են «Սեմուր ընդ կո» ընկերության սեփականատիրոջ որդու՝ 26-ամյա Արմեն Վիրաբյանի «Range rover sport» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ենթադրյալ կրակողին ձերբակալելու որոշում է կայացվել:

Ի սկզբանե, ՔԿ հաղորդագրության մեջ, որպես դեպքի վայր, նշված է եղել Սախարովի հրապարակը, իրականում դեպքը տեղի է ունեցել «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ: Կրակելուց հետո, մեր տվյալներով, Արմեն Վիրաբյանը միառժամանակ վարել է մեքենան եւ հասնելով Արամ Մանուկյանի արձանի մոտ, թողել է այն դեպքի վայրում եւ փախել, հավանաբար, սթրեսի մեջ: «Ինչո՞ւ փախա: Կյանքի հարց էր, իմ անվտանգության համար»,- կարճ բացատրեց Արմեն Վիրաբյանը, բայց իր վրա կրակողի մասին հարցերին պատասխանելուց հրաժարվեց՝ հորդորելով դիմել փաստաբանին: Արմեն Վիրաբյանի փաստաբան Արմեն Մելքոնյանից տեղեկացանք, որ կրակողը քիլեր չի եղել, իր պաշտպանյալը ենթադրյալ կրակողին նախկինում ճանաչել է: Ինչի՞ համար է կրակել․ հարցին փաստաբանը պատասխանեց. «Պատճառն այս պահին անհայտ է»: Մանրամասներ հաղորդել նա եւս չցանկացավ:

– Ի՞նչ հարաբերություններ են ունեցել նախկինում, թշնամակա՞ն:

– Ոչ, ունեցել է նորմալ հարաբերություններ, հետո՝ մի քանի ամիս առաջ, ինչ-որ վիճաբանություն է եղել իրենց մեջ:

– Իսկ նախկինում եղած, Արմենի հոր հետ կապված պատմությունների հետ կապ ունի՞: Վիրաբյան եղբայրները նախկինում, որքան գիտեմ, անցել են Շահեն Հովասափյանի սպանության գործով:

– Ոչ, բոլորովին, ոչ մի կապ, ոչ մի եզր չկա:

Հիշեցնենք, որ տուժողի հայրը՝ շինանյութով զբաղվող «Սեմուր ընդ կո» հայտնի ընկերության սեփականատեր Գուրգեն Վիրաբյանը, 2010 թվականին եղբոր՝ Արմեն Վիրաբյանի հետ կալանավորվել էր ՊԵԿ օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործով:

Օգոստոսի 1-ի գիշերային միջադեպի տուժողը եւս բաժնեմաս ունի «Սեմուր ընդ կո»-ում:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031