Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները կդիմեն ՍԴ

Օգոստոս 03,2021 10:26

«Մենք ասել էինք, որ եթե ԱԺ նախագահի քվեարկությունը կատարվելու է առանց երկու թեկնածուների մասնակցության, ապա մենք այդ ընտրությունը համարելու ենք ապօրինի եւ դիմելու ենք ՍԴ՝ ընտրական գործընթացը հակասահմանադրական պահանջելու պահանջով»,-ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ ընդդիմությունն ԱԺ նախագահի երկու թեկնածու ուներ, որոնք, սակայն, կալանքի տակ են։ «Երկրորդ, հիմք ընդունելով սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգ օրենքները՝ դիմելու ենք ՍԴ՝ պատգամավորների անձեռնմխելիության պայմաններում նրանց ապօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու, նաեւ մի շարք իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ։ Առաջիկայում մենք իրականացնելու ենք այս գործընթացը»,-նշեց նա։

«Վերահաստատելով, որ երեկվա գործընթացը տեղի է ունեցել սահմանադրության խախտմամբ, «Պատիվ ունեմ» դաշինքը եւս վիճարկելու է հարցի սահմանադրականությունը ՍԴ-ում»,-իր հերթին հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Հայաստան» դաշինքից Արամ Վարդեւանյանն էլ հավելեց․ «Երեկ պարզվեց նաեւ, որ քվեարկության գործընթացն ունեցել է նաեւ տեխնիկական, բայց էական բնույթի խախտում։ Քվեարկությունն ընդհատվել է անհասկանալի կերպով։ Քվեարկությունը պետք է ավարտվեր, եւ սկսվեր նորը։ Դա տեղի չի ունեցել։ Սա եւս հաշվի ենք առնելու»։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահի քվեարկության ժամանակ պարզվել է, որ թեկնածուներից մեկի անվան մեջ տառասխալ կա։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031