Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեղադրանքն անհիմն ա, եթե էդ զորքը պահում են, դա բոլորի համար ա՝ և՛ դիմադիր, և՛ ընդդիմադիր պատգամավորների. Կնյազ Հասանով. «Հրապարակ»

Օգոստոս 03,2021 10:22

Նիստից հետո պարոն Հասանովին հարցրինք՝ կյանքը շա՞տ կերան ընդդիմադիրները։ «Ընդդիմադիրներն էլ մեր պատգամավորներն են եւ, բնականաբար, ընդդիմադիր են, պետք է իրենց հարցերն առաջ քաշեն, դրա մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, իսկ կյանք ուտելն էլ՝ ես չեմ նեղվում»,- ասաց Հասանովը։

– Մենք հասկացանք, որ Ձեր տարիքը հարգելով՝ Ձեզ խնայում էին մի փոքր, բայց Դուք էլ, ինչպես նկատեցինք, մի փոքր դժվարություն ունեիք նիստը վարելու հարցում, ԱԺ կանոնակարգին կարծես լավ չէիք տիրապետում, որոշ հարցերում չէիք կարողանում արագ կողմնորոշվել։

– Չէ, ես ամբողջ վարման կարգի հոդվածները, կետերը մեկ-մեկ ընթերցում, ասում էի, որ էսպես ա, իսկ իրանք իրանցն էին քշում, որ գնան դատախազ բերեին։ Դատախազն էլ՝ դա իմ իրավասությունների մեջ չէր, ես՝ որպես տարիքով ավագ պատգամավոր, իմ օրակարգային գործունեությունն էի իրականացնում։

– Իսկ ի՞նչ էր հուշում Ձեզ Ռուբեն Ռուբինյանը, երբ ասում էր՝ «սաղ լավ ա, մալադեց, մենակ մեկ-մեկ էս կողմ նայի, իշմար ենք տալիս»։

– Էդպիսի բան ես չեմ լսել։ Դուք եթե լսել եք, ես ոչինչ չեմ լսել։

– Բայց պարզ լսվում էր նրա ձայնը։ Ձեզ ոչինչ չե՞ն հուշել։

– Ի՞նչ պետք է հուշեր, ինչի ես էդքան բա՞ն չեմ, որ ինձ պիտի հուշող էլ լինի։ Երեք անգամ ես բացում եմ արել։

– Ի դեպ, մամուլով տարածվեց նաեւ այն տեսանյութը, որ Դուք փորձում էիք կաթողիկոսի ձեռքը սեղմել՝ հրաժեշտի պահին, բայց նա Ձեր ձեռքն օդում թողեց եւ հեռացավ։

– Չէ, ես մինչեւ շուռ եկա, արդեն ինքը գնում էր, արդեն անհարմար զգացի, որ մոտիկանամ, ձեռք մեկնեմ։ Բայց գալուց նա ինձ բարեւեց։

– Պարոն Հասանով, ի՞նչ եք կարծում, այս պայմաններում, այս մթնոլորտում ինչպե՞ս է աշխատելու խորհրդարանը։

– Շատ լավ էր մթնոլորտ կլինի, կաշխատեն, բոլորն էլ հայ մարդիկ են, բոլորն էլ մտածում են այս երկրի անվտանգության, զարգացման եւ այլ հարցերի համար։

– Բայց իրենք ձեզ մեղադրում են, որ եթե դուք մտածեիք երկրի մասին, հիմա այս իրավիճակը չէր լինի, թուրքն այսօր մտած չէր լինի մեր տարածք, մինչդեռ դուք այսօր այս շենքում եք զորք բերել կանգնեցրել, որ լրագրողներին հսկեն։

– Մեղադրանքն անհիմն ա, եթե էդ զորքը պահում են, դա բոլորի համար ա՝ եւ դիմադիր, ե՛ւ ընդդիմադիր պատգամավորների։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031