Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ռուսաստանի նախագահի ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք շնորհավորանքներս Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Հուսով եմ, որ Ձեր ղեկավարած կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը:
Կարդացեք նաև
Մեր կողմից պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը և երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համատեղ աշխատանքը:
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, ինչպես նաև քաջառողջություն և բարեկեցություն»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Լուսանկարը՝ արխիվային