Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Կարապետ Չալյանը Ճապոնիայի մայրաքաղաքում ընթացող ամառային 32-րդ օլիմպիական խաղերում այսօր պայքարելու է բրոնզե մեդալի համար:
Գյումրեցի ըմբիշի մրցակիցը այդ գոտեմարտում լինելու է Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաֆիգ Հուսեյնովը:
Մինչ այդ, այսօր պայքարի մեջ մտավ նաեւ հունահռոմեական ոճի մեր վերջին ըմբիշը՝ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը, որը 1/8 եզրափակչում բազմափորձ հունգարացի Բալինտ Կորպաշիին պարտության մատնելուց հետո, հաջորդ փուլում հավասար միավորներով ցավալի պարտություն կրեց եգիպտացի Իբրահիմ Մոհամեդ Էլսայեդից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ