Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է եւ օլիմպիական խաղերի առնվազն բրոնզե մեդալակիր

Օգոստոս 03,2021 08:28

Գյումրեցի բռնցքամարտիկ, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը փայլուն հաղթանակ տարավ Տոկիո 2020 ամառային 32-րդ օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում:

Մեր փորձառու օլիմպիականը բոլոր հինգ մրցավարների միահամուռ որոշմամբ առավել քան վստահ հաղթանակ տարավ ուզբեկ Էլնուր Աբդուռահիմովի նկատմամբ ու պայքարը կշարունակի կիսաեզրափակիչ փուլում, իսկ դա նշանակում է, որ Բաչկովն իր ու Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի համար ապահովել է առնվազն օլիմպիական բրոնզե մեդալ:

Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարի նախավերջին մենամարտում Հովհաննես Բաչկովն ուժերը չափելու է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Կեյշոն Դեւիսի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031