Լրահոս
Օրվա լրահոսը

Pfizer եւ Moderna ընկերությունները բարձրացնում են պատվաստանյութի գները. «Ամերիկայի ձայն»

Օգոստոս 02,2021 22:50

«Ամերիկայի ձայն». Եվրոպական միության հետ կնքված վերջին պայմանագրով Pfizer եւ Moderna ընկերությունները բարձրացրել են քովիդ հիվանդության դեմ իրենց պատվաստանյութերի գները:

Pfizer-ի պատվաստանյութը, որը մինչ այժմ արժեր 15.5 եվրո, այժմ վաճառվելու է 19.5 եվրոյով:

Moderna-ի մեկ չափաբաժինն այժմ վաճառվելու է $25.5 դոլարով, այն դեպքում, որ մինչ այժմ դրա գինը եղել է մոտավորապես 21 դոլար:

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, թե Եվրոպական միությունը, ինչպես եւ ծրագրում էր նախկինում, մինչեւ ամառվա վերջը պատվաստած կլինի իր բնակչության առնվազն 70 տոկոսին: Միությունը մայիս ամսին տեղեկացրել էր, որ մինչեւ սեպտեմբերի վերջը նախատեսում է ստանալ ավելի քան մեկ միլիարդ չափաբաժին պատվաստանյութ:

Գների բարձրացումների մասին Pfizer եւ Moderna ընկերություններից դեռեւս հնարավոր չի եղել ստանալ հավելյալ տեղեկություններ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031