Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրվել է պատգամավոր, մտադիր է առաջիկայում պատգամավորական գործունեություն ծավալել՝ առանց հավակնելու խորհրդարանական որեւէ հանձնաժողովի նախագահի պաշտոնի։ Այս մասին այսօր նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
Նկատառմանն ի պատասխան, որ ինքն ամենասկանդալային նախարարներից է եղել, Արսեն Թորոսյանն ասաց․ «Ամենասկանդալային որակումը, անկեղծ ասած, ոչ ինձ, ոչ էլ որեւէ մեկին չէի տա։ Ուղղակի պարզապես միգուցե սովորություն ունեմ ուղիղ խոսելու, ճշմարտությունը չլղոզելու։ Եթե դրա մասին է խոսքը, շարունակելու եմ այդպես խոսել, այդպիսին լինել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ