Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավաբան Արա Ղազարյան. «Սասունցի Դավիթ» էպոսում էլ հայհոյանք կա»

Օգոստոս 02,2021 21:21

Իրավաբան, մեդիա իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը ԱԺ 7-րդ գումարման իշխող խմբակցության կողմից հայհոյանքը եւ վիրավորանքը քրեականացնելու մասին օրենքը հապշտապ ընդունելու նպատակը չի վիճարկում, նա վիճարկում է առաջարկվող գործիքները երկու ենթատեքստով՝ արդյո՞ք իսկապես, հասարակական սուր պահանջ կա Հայաստանում եւ արդյո՞ք, ընդհանրապես, նման մեխանիզմ անհրաժեշտ է  ժողովրդավարական հասարակարգում: «Վերջին 20 տարվա մեջ ամբողջ Եվրոպայում ընդհանուր տենդենցը ապաքրեականացումն է»,- հիշեցնում է իրավաբանը:

Մասնագետը մտահոգված է. «Այս օրենքը ուժեղ հարվածում է այնպիսի նուրբ ոլորտի, ինչպիսին լրագրությունն է ու նաեւ լրագրողներին, որոնք ստիպված են լինելու  խութեր հաղթահարել, որպեսզի խոսքը կարողանան տեղ հասցնել: Այդ թվում, նաեւ այն խոսքը, որը կարող է նաեւ հայհոյանք պարունակել իր մեջ, բայց նաեւ գեղարվեստական արժեք ունենալ եւ ինֆորմացիոն արժեք պարունակել: «Սասունցի Դավիթ» էպոսում էլ հայհոյանք կա: Հետեւաբար, մեր մոտեցումն այն է, որ ոչ թե պետք է հենց սկզբից իսպառ արգելող նորմ սահմանել, այն էլ՝ քրեական, այլ թողնել ինֆորմացիան հոսի եւ սկսել կարգավորել: Ի վերջո, ոչ ոք չի կարող պատասխանել, թե ինչ է հայհոյանքը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031