Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մխիթար Զաքարյանի գործը ձեռքով է մակագրվել դատավորին. այս գործը ցանկանում են վերահսկողության տակ պահել». Երեմ Սարգսյան

Օգոստոս 02,2021 19:35

«Եթե երաշխիքներ տրամադրի դատարանը, մեզ այլ բան չի մնա, քան շարունակել գործի քննությունը, եթե ոչ, բնականաբար, ինքնաբացարկ կներկայացնենք դատավորին, քանի որ ի սկզբանե կլինի անօրինական դատարան»,- Մեղրի համայնքի նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքի քննության ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մխիթար Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նա հայտնեց՝ դատական նիստը սկսվելուց 15 րոպե հետո ընդմիջվել է, քանի որ նախագահող դատավոր Ռուզաննա Բարսեղյանին խնդրել են պարզաբանել՝ ինչու է իրեն մակագրվել գործը, և արդյոք օրենքով սահմանված կարգը պահպանվո՞ւմ է: Այս առիթով փաստաբանը մանրամասնեց. «Դատարանը ոչինչ չգիտեր: Դատավորը գիտի, որ ձեռքով է մակագրվել իրեն, բայց քանի որ օրենքով սահմանված կարգը համակարգչով է ասում, ուրեմն պետք է ինքը տեղյակ լիներ, թե ինչու է ձեռքով մակագրվել: Առաջին խնդիրն այն է, որ դատարանը, որևէ բողոք ընդունելով վարույթ, պետք է ճշտի՝ արդյոք կարգը պահպանվե՞լ է: Եթե անօրինական է, ուրեմն չկա օրենքի հիման վրա ստեղծված դատարան: Իբր թե մակագրություն ցույց տվեց դատավորը, խնդրեցինք պարզաբանել, թե դատարանի նախագահը ո՞ր լիազորությամբ է այս մակագրությունն իրականացրել, դա էլ չմեկնաբանվեց: Դատարանի պատճառաբանությունն այն է, որ եթե դատարանի նախագահը մակագրել է, ուրեմն օրենքով սահմանված կարգով է: Խորը կասկածի տակ ենք դնում, մանավանդ՝ մամուլում շրջանառվեցին տեղեկություններ, որ հատուկ առգրավվել են այս համակարգիչները, իբր ստեղծվել է անհնարինություն, որ համակարգչով մակագրվի և իրենց ցանկալի դատավորին մակագրել են այն բողոքները, որոնք ցանկանում են վերահսկողության տակ պահել»:

Փաստաբանը պնդեց՝ սա հենց այդ դեպքն է ու շարունակեց. «Գործի բնույթը և ողջ ընթացքը ցույց է տալիս, որ Մխիթար Զաքարյանի վերաբերյալ գործի առումով առկա վերահսկողություն և անօրինությունները որ տեղի են ունենում, որոնց մասին հետո կբարձրաձայնեմ՝ ոստիկանությունից սկսած, մինչև ԿԸՀ, Քննչական կոմիտե, դատախազություն, որևէ մեկը չի տեսնում»:

Փաստաբանն ասաց՝ դատավորին ժամանակ են տվել, որպեսզի պարզի՝ արդյոք համակարգիչներն առգրավվա՞ծ են, թե՝ ոչ, եթե առգրավված չեն, ապա ո՞ր նորմով է նախագահող դատավորն առաջնորդվել, որ նման մակագրություն է արել: Երեմ Սարգսյանն ասաց՝ դրանից հետո երբ դատավորը գա, կտեսնեն՝ ինչ պատասխան է տալիս, հետո  կորոշեն իրենց քայլերը: Նա զարմացած է՝ ո՞նց կարող է լինել, որ դատավորը չուզի պարզել՝ արդյոք օրենքը պահպանվե՞լ է, թե՝ ոչ. համակարգիչ չկա, բայց մակագրվում է: Փաստաբանը հարցնում է՝ արդյոք նախագահող դատավորը չպե՞տք է այս ճշտումներն անի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031