Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանի նախկին խորհրդականի գործով դատական նիստն այսօր էլ չկայացավ. Փաստաբանը վատառողջ էր

Օգոստոս 02,2021 19:25

«Այսօրվա դատական նիստն էլ չի կայացել, առողջական խնդիրներ ունեի, այդ մասին հայտնել ենք դատավորին, նիստը հետաձգվել է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի նախկին խորհրդական, իրավաբան Գրիգոր Մուրադյանի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Տիգրան Ղազարյանը:

Փաստաբան Ղազարյանն ասաց, որ հաջորդ նիստի ժամը եւ օրը կհայտնեն լրացուցիչ:

Հիշեցնենք, որ Վարչական դատարանը՝ Մհեր Պետրոսյանի նախագահությամբ քննում է Գրիգոր Մուրադյանի՝ Սահմանադրական դատարանի գործող նախագահ Արման Դիլանյանի դեմ հայցը։

Դատական վերջին նիստը նշանակված էր հունիսի 21-ին, սակայն այն չկայացավ՝ դատավորի՝ արձակուրդում գտնվելու պատճառաբանությամբ, որը հետաձգվել էր օգոստոսի 2-ին:

Այս հայցով Հրայր Թովմասյանի նախկին խորհրդականը պահանջում է վերացնել Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնից իրեն ազատելու մասին 2020 թվականի հոկտեմբերի կարգադրությունը, վերականգնել իրեն ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում, պարտավորեցնել վճարել հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031