«Չեմ հասկանում, թե սա ինչ նպատակ է հետապնդում։ Միեւնույնն է՝ լրագրողներն այստեղ են աշխատում, ինչքա՞ն պետք է փախչեք լրագրողներից։ Մեզ ընտրած մարդկանց առաջ հաշվետու ենք։ Հիմա ստացվում է, որ շատ պատգամավորներ չեն ուզում հաշվետու լինել իրենց ընտրողներին»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ շենքում լրագրողների տեսաշարժի սահմանափակմանը։
«Այսպես ձեզ զրկելու են բացառիկ նյութեր անելու հնարավորությունից»,-նշեց Թագուհի Թովմասյանը։
Նա ասաց, որ հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու է, որպեսզի լրագրողների ազատությունը չոտնահարվի։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ