Այսօր 8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստն է եւ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել էին 3 թեկնածուներ, ընդդիմությունից՝ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը, իշխանությունից՝ Ալեն Սիմոնյանը: Փակ գաղտնի քվեարկությունը տեղի ունեցավ, որից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը պետք է ներկայացներ, թե ով է ընտրվել ԱԺ նախագահի պաշտոնում:
Սակայն Բաբայանը, մոտենալով ԱԺ ամբիոնին, հայտարարեց, որ քվեարկությունը ընդհատվել է, քանի որ ընդդիմադիր թեկնածուներից մեկի ազգանվան մեջ քվեաթերթիկում եղել է տառասխալ: Ուստի հայտարարվեց նոր քվեարկություն՝ դարձյալ կես ժամ հատկացնելով քվեարկության համար:
ՔՊ-ի անունից Նազելի Բաղդասարյանն առաջարկեց ժամը 18-ից հետո եւս մեկ նիստ գումարել մինչեւ ժամը 20-ը, որ հասցնեն արդյունքներն ամփոփել: Առաջարկը դրվեց քվեարկության ու ընդունվեց:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ