Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատերազմից տուժած մարդկանց իրավունքների պաշտպանությունը պետք է լինի հայկական իշխանությունների առաջնահերթ խնդիրներից մեկը

Օգոստոս 02,2021 17:12

Արցախի Հանրապետության Նախագահ պարոն Ա. Հարությունյանին

Արցախի Հանրապետության դեմ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից ընթացած ցեղասպանական ու ահաբեկչական պատերազմի արդյունքում ՀՀ-ում ապաստան գտավ Արցախի հայության մի հատվածը: Քաղաքական նպատակահարմարությունը պահանջում է, որ Արցախի Հանրապետության և ՀՀ իշխանությունները համատեղ և անկախ դրսի թելադրանքից որոշեն նրանց կարգավիճակը ՀՀ-ում, արդյոք նրանք ՀՀ քաղաքացիներ են ու ներքին տեղահանվածներ, թե՞ փախստականներ, և հետո կատարեն համապատասխան քայլեր միջազգային կառույցներում: Պատերազմից տուժած մարդկանց իրավունքների պաշտպանությունը պետք է լինի հայկական իշխանությունների առաջնահերթ խնդիրներից մեկը, ինչը կապահովի նաև պաշտպանվածություն արտաքին քաղաքական դաշտում:

Պարոն Նախագահ, պահանջված է Կառավարությանը կից ձևավորել «Բռնագաղթվածների, փախստականների, ներքին տեղահանվածների և միգրացիայի պետական ծառայություն», ինչը կզբաղվի Արցախում փրկություն գտած 1988-1992 թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների ու Շահումյանից ներքին տեղահանվածների, նաև 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից ձևավորված ներքին տեղահանվածների խնդիրներով, ինչպես նաև միգրանտների հարցերով: Նման ծառայությունը նաև արտաքին քաղաքականությանը սպասարկող կարևոր ոլորտ է, իսկ հայկական արտաքին քաղաքականությունը վերջին երեք տասնամյակների ընթացքում եղել է հեշտ հարմարվող, բացարձակ արտաքին կառավարվող, պարտվողական, ոչ պետականամետ և ոչ էլ հայամետ, ինչն էլ բացեց պատերազմի առաջնագիծը մարդակեր ոսոխի առաջ:

Կրկին հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետությունում գործում է Փախստականների և տեղահանվածների պետկոմիտե:

Պարոն Նախագահ, ևս մի հարց. պատերազմի առաջին օրերին հայկական քաղաքական վերնախավը ավելի քան անլուրջ էր ընկալվում, երբ փորձում էր «երկխոսել» Բաքվի ռեժիմի վերահսկողության տակ հայտնված ազգային փոքրամասնությունների և բնիկների հետ: Ուզում եմ հիշեցնել, որ խնդիրը իր արդիականությունը չի կորցրել, այդ ֆաշիստական ու ռասիստական ռեժիմի զնդանում են Կասպից Արևմուտքի բնիկ ժողովուրդները, իսկ հայությունը իր առաքելությունը չի կատարել:

Խնդրում ենք Ձեր նախաձեռնությունը, աջակցությունն ու միջնորդությունը այս հարցերի լուծման համար:

Շնորհակալություն ուշադրության և հնարավոր համագործակցության համար:

 

Հարգանքով`

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների

համագումարի համակարգող Մարիամ Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031