Լրահոս
Օրվա լրահոսը

«Անդրանիկ Քոչարյանը դատավոր չէ»․ Սեյրան Օհանյան

Օգոստոս 02,2021 17:04

«Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ եթե պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, որը մտադիր է նախաձեռնել իշխանությունը, վերջինս վերապահի ընդդիմությանը, ապա արդյունքում կլինի անաչառ քննություն։ Այս մասին այսօր նա խորհրդարանում ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Եթե այդ հանձնաժողովում չի լինելու հավասար որոշումներ ընդունելու սկզբունք, ապա անիմաստ է խոսել այն մասին, որ անաչառ քննություն կանցկացնեն»,-նշեց նա։

Լրագրողները հիշեցրին, որ հունիսին Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց Շուշիի մասին եւ սլաքներն ուղղեց դեպի Սեյրան Օհանյանը։ Վերջինս ասաց․ «Եթե Նիկոլ Փաշինյանը տիրապետում է պետական կառավարման, ռազմական կառավարման համակարգին, այն անձանց, որոնք այդ համակարգի ներսում են եղել եւ պաշտոններ զբաղեցրել, ապա ինքը եւ ժողովուրդը պետք է հասկանան՝ պետական կամ ռազմական պաշտոն չունեցած որեւէ անձ չէր կարող լծակ ունենար՝ այս կամ այն գործողությունը ղեկավարելու»։

Օհանյանի խոսքով՝ պատերազմի ընթացքում որոշումներ կայացնելու իրավունք ունեցել են պետությունը, գերագույն գլխավոր հրամանատարն ու ռազմական ղեկավարությանը․ «Ես նման հնարավորություններ եւ լծակներ չեմ ունեցել»:

Անդրադառնալով այս տարվա հունվարին «Իմ քայլական» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ասածին, թե Սեյրան Օհանյանը պետք է բացատրի շքեղ առանձնատուն ունենալու փաստը, Սեյրան Օհանյանն ասաց․ «Մի բան կարող եմ ասել, որ Անդրանիկ Քոչարյանը դատավոր չէ: Բոլոր հնարավորություններն իրենք ունեին ստուգումներ իրականացնելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031