Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստան» դաշինքի պատգամավորները ցուցադրաբար լքեցին ԱԺ նիստերի դահլիճը, ՔՊ-ականները «շոու» որակեցին նրանց արածը

Օգոստոս 02,2021 16:48

8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստում ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել էին 3 թեկնածուներ, ընդդիմությունից՝ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը, իշխանությունից՝ Ալեն Սիմոնյանը:

«Հայաստան» խմբակցության անդամները, տեսնելով, որ իրենց թեկնածուները զրկված են ԱԺ-ում ելույթ ունենալու հնարավորությունից, քանի որ կալանավորված են, երբ հերթը եկավ Ալեն Սիմոնյանի թեկնածության ներկայացմանը, ցուցադրաբար լքեցին նիստերի դահլիճը:

Հայկ Կոնջորյանը իր ելույթում ընդգծեց, որ իրենք «պողպատե մանդատի» ներկայացուցիչներն են ԱԺ-ում ու իրենց խմբակցության յուրաքանչյուր անդամ իր հետ դահլիճ է բերել ժողովրդի պատգամը. «Ոչինչ, ոչ մի բան չի խանգարելու, չի խոչընդոտելու մեզ արժանապատվորեն կատարելու ժողովրդի առջեւ ստանձնած պարտավորությունը եւ այդ պարտավորությունների մեկնարկը ԱԺ նախագահի թեկնածության առաջադրումն է»:

Ալեն Սիմոնյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանին, Լիլիթ Մակունցին, Հակոբ Սիմիդյանին ու ասաց, որ անմարդկային դժվար ճանապարհ են անցել իմքայլականների հետ. «Հպարտանում եմ ձեզանից յուրաքանչյուրով: Շնորհակալ եմ, որ պինդ մնացիք, հավատարիմ մնացիք ձեր սկզբունքներին, թիմին եւ մեր երկրին»:

Նա շնորհավորեց «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին ու համախմբման կոչ արեց. «Ես պատրաստ եմ մոռանալ փոքր տարաձայնությունները՝ հանուն մեծ նպատակների: ԱԺ համատեղ աշխատանքի կազմակերպման գործում ես ունեմ ձեզանից յուրաքանչյուրի աջակցության, խորհրդի կարիքը»:

ՔՊ-ից Նազելի Բաղդասարյանն իր ելույթում «շոու» որակեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների արարքը. «Քրեաիրավական պրոցեսները փորձեցին ներկայացնել քաղաքական սոուսի տակ: Բնականաբար, այդպես չի կարող լինել, որովհետեւ մենք իրավական գործընթացները հստակ տարանջատում ենք քաղաքականից: Մեր գործընկերները նման վարք են դրսեւորում, որովհետեւ իրենց կառավարման ժամանակաշրջանում ունեցել են գրպանային դատախազներ եւ դատավորներ, որոնք ընդամենը մեկ զանգով մարդկանց կարող էին ազատ արձակել: Այդ ժամանակներն անցել են եւ հավատացեք՝ չեն վերադառնալու»:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ է ընտրվել ՔՊ-ից Նարեկ Բաբայանը, քարտուղար՝ Քրիստինե Պողոսյանը: 16:30-ից պատգամավորները ԱԺ նախագահ են ընտրելու՝ փակ գաղտնի քվեարկությամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031