«Անվտանգությունը շատ կարեւոր է, այն պետք է ապահովել, դա միանշանակ է։ ԱԺ շենքն էլ պահպանվող օբյեկտների թվում է՝ ըստ օրենքի։ Բայց երբ մուտք եք գործում ԱԺ, բոլոր մուտքերում կան մետաղորսիչ սարքերը։ Դրանցով մարդիկ անցնում են՝ զենք-զինամթերքի, արգելված իրերի հայտնաբերման համար։ Որեւէ մեկը չի առարկում արդեն իսկ եղած այդ միջոցների անհրաժեշտության մասին»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով պետական պահպանության ծառայության՝ ԱԺ շենքում ուժեղացված հսկողությանը եւ ԱԺ դահլիճի մուտքերի մոտ մետաղորսիչ սարքերի տեղադրմանը՝ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը։
«Բայց ԱԺ շենքի ներսում, հատկապես՝ նիստերի դահլիճ մետաղորսիչներով մուտք գործելը ծիծաղելի է։ Կամ իշխանությունն ուզում է այսպես իր պատկերացմամբ ազդել ընդդիմության նյարդերի վրա, կամ ուղղակի սարսափած են ընդդիմությունից»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է լրագրողների ազատ տեղաշարժի արգելքին, Վանեցյանը դատապարտեց այդ փաստը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ