Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուն «Հայաստան» դաշինքի նորընտիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է։ Այս մասին նա այսօր խորհրդարանում հայտնեց լրագրողներին։
«Այս պահին ԱԺ փոխնախագահի և հանձնաժողովների նախագահների հարցը մեր երկրի առաջ ծառացած խնդիրների համատեքստում ամենաերկրորդական հարցն է, իսկ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը սահմանադրության հարց է», – նշեց նա։
Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե իրեն չընտրեն, Իշխան Սաղաթելյանն այսպես արձագանքեց․ «Ինձ ընդհանրապես ինձ չի մտահոգի, եթե չընտրեն։ Մնացածը կերեւա ընթացքում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ