Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԿ. Եվրոպայի տարածաշրջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 60 միլիոնը

Օգոստոս 02,2021 15:47

COVID-19-ի դեպքերի թիվը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանում համաճարակը սկսելուց ի վեր հատել է 60 միլիոնի սահմանը: Այս մասին հայտնի է դառնում ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի նոր տվյալներից:

ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանում արտակարգ իրավիճակների տնօրեն Դորիտ Նիցանը ասել է. «Համաճարակի ավարտը դեռ հորիզոնում է, և ցավոք, մինչ այժմ Եվրոպայի տարածաշրջանում գրանցվել է COVID-19-ով պայմանավորված 1.2 միլիոն մահվան դեպք: Կարևոր է, որ երկիրները շարունակեն իրենց համատեղ ջանքերը՝ պաշտպանել առավել խոցելի մարդկանց և նրանց, ովքեր կարող են վտանգի ենթարկվել»:

Նա նշել է, որ պատվաստումներ ստացած մարդկանց թվերը տարբեր երկրներում տարբեր են, և որոշ երկրներում պատվաստումների ներգրավվածությունը առաջնային խմբի մարդկանց շրջանում ցածր է. «Քանի որ ապացուցված է, որ պատվաստումները արդյունավետ են ծանր հիվանդությունների և մահերը կանխարգելու գործում, այս առաջնահերթ խմբերում ավելի շատ դեպքերը կնշանակեն ավելի շատ հոսպիտալացման և մահվան դեպքեր: Այնպես, որ առաջնահերթ խմբերին մենք պետք է շտապ պատվաստենք: Համաճարակի ավարտի համար մենք պետք է արագ հավասարապես բարձրացնենք պատվաստումների թիվը բոլոր երկրներում, ներառյալ՝ պատվաստանյութերի արտադրությանը աջակցելը և դոզաների տարածումը՝ յուրաքանչյուր երկրում խոցելի բնակչությանը պաշտպանելու համար»:

Դորիտ Նիցանը հավելել է, որ պետք է շարունակել հանրային առողջապահական և սոցիալական միջոցառումները:

 

Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031