Տոկիոյում ընթացող ամառային 32-րդ օլիմպիական խաղերում սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Դավթյանը հենացատկերի եզրափակչում ութ մասնակիցների պայքարում երկու ցատկերի միջին հաշվարկով վաստակեց 14.733 միավոր եւ նվաճեց բրոնզե մեդալ:
Սա Հայաստանի առաջին մեդալն է Տոկիո 2020-ում եւ առաջինը Անկախ Հայաստանի սպորտային մարմնամարզության պատմության մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ