Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՀ քննչական կոմիտեն վարույթ է ընդունել կրակելու եղանակով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

Օգոստոս 02,2021 15:22

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում հարուցվել և վարույթ է ընդունվել 2021թ. օգոստոսի 01-ին՝ ժամը 17:00-ին, Ստեփանակերտ քաղաքի 1976թ. ծնված բնակիչ Նորայր Մանվելի Հայրապետյանի կողմից իր տան ննջասենյակում մեկ փողանի հրացանով գլխի շրջանում կրակելու եղանակով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031