Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Որոշ դատավորների ներքին համոզմունքը մինչեւ 2018 թվականը այդ միջնորդություններում եղել է ընդամենը 2-3%, 2018-ից հետո՝ 50-60%»․ Գագիկ Ջհանգիրյան

Օգոստոս 02,2021 14:48

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն այսօր հրավիրված ասուլիսում ասել էր, որ կարեւոր եւ նախադեպային որոշում են կայացրել դատավորներ Լուսինե Աբգարյանին եւ Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված։ Պարոն Ջհանգիրյանը նաեւ նշել է , որ այդ որոշումները վերաբերում են միջդատական վարույթում դատական իշխանության, դատական վերահսկողության իրականացման շրջանակներում հիմնավոր կասկածի եւ մեղքի հարցերի, դատական վերահսկողության եւ դատախազական վերահսկողության տարանջատման խնդիրներին, դատաքննության ընթացքում կիրառվող ապացուցողական շեմի տարբերակման հարցերին, եւ այդ որոշումներն ուղարկել են քրեական գործեր քննող բոլոր դատավորներին, որպեսզի կանխեն նման վարքագիծը։

Արդյոք որոշումը դատավորին ուղարկելը ուղղորդում չէ, այս հարցին ի պատասխան պարոն Ջհանգիրյանն ասաց՝ եթե որեւէ մի դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը տեղադրում ենք մեր կայքում, ուղարկում ենք մնացած դատավորներին, որպեսզի այդ որոշման հետ ծանոթանան, հստակ չէ՝ ով կկարդա, ով՝ ոչ, դատավորներին դրանով ուղղորդո՞ւմ ենք․ «Սա միջդատական վարույթի այդ խնդիրներն ամփոփող մեկը մյուսին լրացնող երկու որոշումներ էին, դրա համար էլ ուղարկել ենք։ Դատավորին պատժելու միջնորդություն ենք ստացել հակակոռուպցիոնով, դա էլ ենք ամենայն հավանականությամբ ուղարկելու, որովհետեւ այդ բնույթի առաջին գործն է։ Հիմա եթե դրանք ուղարկելով ուղղորդելու են, ուրեմն շատ լավ են ուղղորդելու, որպեսզի դատավորները ձեռնպահ մնան դատավոր աշխատելու ժամանակ բիզնեսով զբաղվելուց»։

Դիտարկմանը՝ դատավորները նաեւ ներքին համոզմունքով են որոշում կայացնում, գուցե դատավորի ներքին համոզմունքն է դա, պարոն Ջհանգիրյանը պատասխանեց՝ այո, որոշ դատավորների ներքին համոզմունքը մինչեւ 2018 թվականը այդ միջնորդություններում եղել է ընդամենը 2-3% դեպքերում, 2018-ից հետո՝ 50-60% դեպքերում․ «Շատ լավ ներքին համոզմունք է եւ բավական աճ է գրանցել այդ ներքին համոզմունքը»։

Հարցին՝ պատկերացնո՞ւմ եք որեւէ իշխանություն, որը կխոստովանի, որ դատավորների նկատմամբ ճնշում է գործադրում կամ որեւէ անձի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացնում եւ եթե չեք պատկերացնում, ապա դատավորների նկատմամբ ինչ պիտի լինի, որ ԲԴԽ-ն որակի ճնշում, պարոն Ջհանգիրյանը պատասխանեց․ «Ես այդպիսի առաքելություն չունեմ, ես որեւէ մեկին ճնշում, ոչ ճնշում․․․ ես այսօր մի իրազեկում եմ ստացել, մի մարզի մի դատարանի դատավորի հետ առերեսման կապակցությամբ։ Կապվել եմ այդ դատավորի հետ, փորձել եմ ճշտել, թե ինչ առերեսման մասին է խոսքը։ Ինքն էլ պատճառաբանել է՝ մեկին արդարացրել է, դատախազությունը դժգոհ է, տուժողի ծնողը մեկին քաշքշել է, իրար հարվածել են, այդ գործով իրեն ուզում են առերեսում անել այդ տուժողի հետ։ Դա ճնշո՞ւմ է այդ դատավորի նկատմամբ։ Ես էլ ասել եմ՝ չգնաս այդ առերեսմանը, մինչեւ պարզենք քո առերեսումն անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ոչ։ Եթե քո տեսածը կարգադրիչները, քարտուղարը, բոլորը պնդում են, ինչո՞ւ են ուզում անպայման դատավորին տանեն առերեսման։ Ճնշո՞ւմ է, թե՞ ոչ։ Ես դեռ ուսումնասիրում եմ, հենց որոշեմ՝ կասեմ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031