Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատերազմի ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 35 զինծառայողներ կամ նրանց ընտանիքներ հատուցում են ստացել

Օգոստոս 02,2021 16:02

Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 35 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։

Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը 4255-ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։

 Այն անձինք, որոնք ԶԱՀ-ի պոտենցիալ շահառու են, սակայն ինչ-ինչ պատճառով դեռևս չեն ներկայացրել հատուցման դիմում, խնդրում ենք ծանոթանալ «Հատուցումների տրամադրման կարգ»-ին։  Տեղեկացնում ենք, որ չկա սահմանված ժամկետ հատուցման դիմում ներկայացնելու համար:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031