Բաքվում ավարտվել է 2020 թվականին պատերազմի ընթացքում ադրբեջանական գերության մեջ հայտնված եւ մինչ օրս պահվող Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի գործով դատական գործընթացը: Այս մասին հաղորդում է oxu.az-ը՝ հղում կատարելով report.az-ին:
Հիշեցնենք, որ Ալյոշա Խոսրովյանն ու Լյուդվիգ Մկրտչյանը մեղադրվում են արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիներին իբրեւ թե խոշտանգելու, դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար․ ըստ մեղադրանքի՝ Ալյոշա Խոսրովյանը մասնավորապես 1994թ․-ի ապրիլին ստիպել է ադրբեջանցի զինծառայողին՝ «մասնակցել ԼՂ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի Աղբուլաղի (խմբ.-Ակնաղբյուր) տան շինարարական ծանր աշխատանքներին»։
Լյուդվիգ Մկրտչյանը և Ալյոշա Խոսրովյանը դատապարտվել են 20 տարի ազատազրկման, որից 10 տարին՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ