Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը
Ինչպես այսօր հայտնի դարձավ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի տուն են ներխուժել դիմակավորված անձինք և մահակներով ու դանակներով հարձակվել վերջինիս վրա։
Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրեական գործ։
Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցությունը խստորեն դատապարտում է կատարվածը և ակնկալում իրավապահ մարմինների կողմից նման հանցանքի շարժառիթների և մեղավորների շուտափույթ բացահայտումը։
Կարդացեք նաև
Առողջություն և ապաքինում ենք մաղթում ավագանու անդամ մեր գործընկերոջը։