Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանական պատգամավորն ակնարկում է, որ Ադրբեջանը կարող է «ձեռքերը հասցնել» ՀՀ պետական գործիչներին՝ օգտագործելով քաղաքական իրավիճակը

Օգոստոս 02,2021 14:08

«Առաջարկում եմ ձեզ մտահոգող հարցը քննարկել համապատասխան ծառայության հետ»,-խորհրդարանում այսօր անդրադառնալով լրագրողների տեղաշարժի սահմանափակման փաստին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նորընտիր պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ «Լրագրողների իրավունքների սահմանափակումը ՀՀ քաղաքական ներկապնակում միշտ եղել է մի իրադարձություն, որից հետո լրագրողական համայնքը միահամուռ ջանքերն ուղղել է խոչընդոտներն ուղղելուն։ Կարծում եմ՝ դուք ձեր իրավունքները կպաշտպանեք։ Ես չեմ կարող կաշկանդվել լրագրողի աշխատանքից, ինչպես չեմ կաշկանդվում հացթուխի եւ վիրաբույժի աշխատանքից, որովհետեւ հանրության համար անհրաժեշտ աշխատանքի մասին է խոսքը»,-նշեց Գուրգեն Արսենյանը։

Ինչ վերաբերում է իշխանական պատգամավոր Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ-ում խստացված ծառայության վերաբերյալ այն ակնարկին, որ ժամանակին հոկտեմբերի 27 է եղել, Գուրգեն Արսենյանը նշեց․ «Եղել է հոկտեմբերի 27։ Ուրեմն չմոռանանք, որ եղել է եւ գանք շարունակությանը։ 1999թ․ այդ օրվա իրադարձությունները միշտ պետք է մեզ դաս տան, որպեսզի կարողանանք ապահովել խորհրդարանի գործունեությունը։ Նախորդ տարի նաեւ պատերազմ ենք ունեցել, սակայն այն չի ավարտվել։ Կա հրադադարի փաստաթուղթ, հետեւաբար չմոռանանք, որ Ադրբեջանը տեղափոխվել է մարտական գործողությունների դաշտ, ուստի հնարավորություն ունի ձեռքերը հասցնելու ՀՀ-ում պետական գործիչներին՝ այդ թվում օգտագործելով այն վիճակը, որը կա այսօր ՀՀ քաղաքական դաշտում։ Այսինքն, ՀՀ-ն ունի լեգիտիմ իշխանություն, ինչը չի գոհացնում ընդդիմությանը»։

Հավելենք, որ երբ միջանցքում լրագրողները խնդրի մասին հարցրին իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, վերջինս ԶԼՄ-ների տեղաշարժի սահմանափակման հետ կապված միայն ասաց՝ «Ձեր անվտանգության համար է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031