«Ո՞ր գործունեության վերլուծությամբ եք ենթադրում, որ ես խոշոր գործարար եմ։ Ո՞ր պահից է որոշվել, որ ես գործարար եմ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցադրմանը, որ Նիկոլ Փաշինյանը միշտ հայտարարում էր՝ գործարարները չպետք է իշխանական ցուցակներով հայտնվեն խորհրդարանում՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նորընտիր պատգամավոր, գործարար ոլորտում հայտնի Գուրգեն Արսենյանը։
Նա նշեց․ «2016թ․-ից ես դադարեցրել եմ իմ բոլոր տնտեսական գործունեությունները։ Բարի եղեք այդ հարցը պարզել, հետո հայտարարություններ անել, որոնք չեն համապատասխանում իրականությանը»։
Նկատառմանն ի պատասխան, որ ինքը բիզնեսներ ունի, Արսենյանը նշեց, որ ժամանակին հիմնադրված ընկերություններ են եղել, որոնք հիմա գործունեություն չեն ծավալում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ