Թուրքիան շարունակում է պայքարել մահացու անտառային հրդեհների դեմ, որոնք երկինքը կարմիր են դարձնում, իսկ զբոսաշրջիկներին ստիպում են փախչել նավերով, գրում է BBC-ն:
Ավելի քան 120 հրդեհ այժմ վերահսկելի են, բայց տեղացի և միջազգային հրշեջները պայքարում են ևս 7 բռնկումների դեմ: Հայտնի է՝ ընդհանուր առմամբ 8 մարդ է մահացել:
Հանգստյան օրերին զբոսաշրջիկները և տեղացիները ստիպված են եղել տարհանվել Բոդրումից և Մարմարիսից՝ մասնավոր նավերով, որոնք օգնության են հասել, քանի որ կրակը մոտեցել է ափամերձ հատվածներ:
Քննիչները փորձում են պարզել՝ արդյոք հրդեհների մի մասը միտումնավո՞ր է բռնկվել, այս տեղեկությունների ֆոնին մի կասկածյալ է ձերբակալվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ