Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե առաջին օրից սահմանադրություն են խախտում, սա լավ տեղ չի տանելու»․ Արթուր Վանեցյան

Օգոստոս 02,2021 13:38

«Հստակ է՝ սահմանադրության պահանջի համաձայն՝ պատգամավորն ազատությունից կարող է զրկվել միայն ԱԺ որոշմամբ։ Պատգամավորը ժողովրդի իշխանության կրողն է, որին քրեական հետապնդման հնարավոր է ենթարկել բացառապես ԱԺ-ի թույլտվությամբ՝ անձեռնմխելիությունը հաղթահարելուց հետո»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի անդամների կալանավորված պատգամավորների՝ Սյունիքի համայնքապետերի ազատման պահանջի բարձրաձայնմանն ԱԺ այսօրվա անդրանիկ նիստում։

«Եթե ԿԸՀ-ն թույլատրել է քրեական հետապնդում անել, դա հիմք չէ, որ արդեն ընտրված պատգամավորը զրկվի ազատությունից։ Թող ԱԺ գան միջնորդությամբ եւ պահպանեն սահմանադրությունը։ Եթե առաջին օրից սահմանադրություն են խախտում, սա լավ տեղ չի տանելու»,-նշեց Վանեցյանը։

Նրա խոսքով՝ համաձայն են «Հայաստան» դաշինքի այն մոտեցման հետ, որ քանի դեռ այս հարցը լուծված չէ, իրենք չեն մասնակցելու ԱԺ նախագահի ընտրությանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հայտարարել էիք, որ որոշ դեպքերում կողմ եք քվեարկելու իշխանության օրինագծերին, ո՞ր դեպքերում այդպես կանեք։ Վանեցյանը պատասխանեց․ «Եթե բերեն օրինագիծ, որով կառաջարկվի պատերազմում զոհվածների ընտանիքների ամսական վճարներն ավելացնել։ Կամ, եթե բերեն անվտանգային համակարգի հետ կապված օրինագիծ, որն անհրաժեշտ է պետությանը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031