Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանական հանձնաժողովը զգուշացնում է գործատուներին՝ «չկա պատվաստում, չկա աշխատանք» քաղաքականության վերաբերյալ

Օգոստոս 02,2021 13:20

Հավասարության և մարդու իրավունքների հանձնաժողովը բրիտանացի գործատուներին հորդորել է զգույշ լինել չպատվաստված աշխատակիցների համար ընդհանուր արգելքներ ընդունելիս՝ չնայած «չկա պատվաստում, չկա աշխատանք» քաղաքականության վերաբերյալ բանավեճերի աճող թվին ոչ միայն Միացյալ Թագավորությունում, այլև ամբողջ աշխարհում: Գրում է Politico-ն:

«Գործատուները ճիշտ են, որ ցանկանում են պաշտպանել իրենց աշխատակիցներին և հաճախորդներին, մասնավորապես՝ այն դեպքերում, երբ մարդիկ ռիսկի գոտում են, ինչպես ասենք՝ խնամքի տները: Այնուամենայնիվ, պահանջները պետք է լինեն համաչափ՝ առանց խտրականության և դրույթ ապահովեն նրանց համար, ովքեր բժշկական պատճառներով չեն կարող պատվաստվել»,- ասել է հանձնաժողովի խոսնակը:

Հանձնաժողովի հայտարարությունը հետևել է խոշոր կորպորացիաների, ինչպիսիք են Ֆեյսբուքը և Գուգլը, հայտարարություններին, թե Միացյալ Նահանգներում նրանք կսահմանափակեն ոչ պատվաստված աշխատակիցների մուտքը գրասենյակ: Իսկ բրիտանական կառավարության նախարարներն էլ ասել են, թե ավելի լավ է մինչև գրասենյակներ վերադառնալը աշխատակիցները կրկնակի պատվաստված լինեն, բայց նրանք այդ մասին օրենք չեն ընդունի:

Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031