Լրահոս
Օրվա լրահոսը

Համոզված եմ, որ իշխանությունները նաև ակտիվ աշխատում են Թուրքիայի հետ սահմանի բացման հարցերով և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ. դիմել եմ կառավարությանը հասկանալու՝ ի՞նչ գործընթաց է տեղի ունենում. Արման Աբովյան

Օգոստոս 02,2021 13:05

ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը

Իմ վերջին հարցումը պատգամավորի կարգավիճակում, պայմանավորված է շատ կարևոր, բայց քիչ հնչեցվող մի գործընթացով, որի մասին, կարծես թե, չի խոսվում, բայց որը, ըստ էության, կարծես թե գտնվում է ներկայիս իշխանության գործողությունների և նպատակների տրամաբանության մեջ։

Թուրքիա․․.

Փաշինյանական իշխանությունները, երբ խոսում են այսպես կոչված «կոմունիկացիաների բացման» մասին, հիմնականում անդրադառնում են Ադրբեջանի հետ լոգիստիկ ուղիների բացմանը (որը, ըստ իս, իրականում կործանարար հետևանքներ կունենա երկրի տարածքային ամբողջականության և ռազմա֊տնտեսական անվտանգության վրա)։

Սակայն համոզված եմ, որ իշխանությունները նաև ակտիվ աշխատում են՝ Թուրքիայի հետ սահմանի բացման հարցերով և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։

Այս համատեքստում հարկ եմ համարում հիշեցնել նախապայմաններից մեկի մասին, որը թուրքերը մշտապես առաջ են քաշել հայկական կողմի հետ բանակցելիս։

Խոսքը գնում է Հայոց Ցեղասպանության անհերքելի փաստի շուրջ թուրքերի սակարկումների մասին։ Հիշեցնեմ նաև, որ թուրքերի գերնպատակն է լղոզել Հայոց Ցեղասպանության փաստի ազդեցության մակարդակը միջազգային ճնշման առումով, ինչը հնարավոր է, եթե Հայաստանը հանկարծ համաձայնվի թուրքերի հետ ինչ-որ ֆորմատներով «պատմական ուսումնասիրությունների» պատրվակով համատեղ հանձնաժողովներ ստեղծելու գաղափարին։

Դա անթույլատրելի և հակահայկական մի գործընթաց կլինի, որի հիմնական նպատակը կլինի ուղղակի դուրս մղել մեզ համար կարևորագույն քաղաքական հարցը միջազգային օրակարգից։

Այդ իսկ պատճառով՝ օրեր առաջ պաշտոնապես դիմել եմ կառավարությանը հասկանալու համար՝ ի՞նչ գործընթաց է հիմա տեղի ունենում վերը նշված հարցերի շուրջ։

Իմ կողմից կարող եմ հավաստիացնել, որ չնայած արդեն դադարել են իմ լիազորությունները որպես ԱԺ պատգամավոր, այնուամենայնիվ, ես շատ ուշադիր և հետևողական կլինեմ այս և ուրիշ կարևորագույն հարցերի շուրջ ընթացող գործընթացների նկատմամբ։

Տեսնենք՝ ի՞նչ պատասխան կստանանք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031