8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը վերածվեց քաոսի: Նիստերի դահլիճում արտառոց իրավիճակ էր, աղմուկ-աղաղակ, իսկ նիստը վարող տարեց պատգամավոր Կնյազ Հասանովը չէր կարողանում կարգի հրավիրել «Հայաստան» դաշինքի անդամներին:
Հիշեցնենք, վերջիններս պահանջում էին նիստը դադարեցնել ու իրենց գործընկերներ Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի ազատ արձակման հարցով զբաղվել՝ կալանավորված պատգամավորներ են ու զրկված են նիստին մասնակցելու հնարավորությունից:
Հասանովը տեւական ժամանակ բանավիճելուց, հորդորներից հետո ի վերջո 20 րոպե ընդմիջում հայտարարեց: Իսկ ընդմիջմանը Ազգային ժողովի նիստերի դահլիճի բարձրախոսներից լսվում էր, թե ինչպես է ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը ցուցումներ տալիս Հասանովին. «Սաղ լավ ա, մալադեց, դուխով, մենակ մեկ-մեկ մեր կողմ նայի էլի, իշմարներ ենք տալիս: Մնացածը թույն ա»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ