Լրահոս
Օրվա լրահոսը

Հողային ռեսուրսներին հասցվել է շուրջ 40 մլն. դրամի վնաս. տեսչական մարմինը դատախազություն է դիմել

Օգոստոս 02,2021 12:42

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Հասինէդ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերել են մի շարք խախտումներ։

Մասնավորապես՝

•Ընկերությունն ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանել և չի վարել երկրաբանական ու մարկշեյդերական փաստագրություն։

•Չունի օգտակար հանածոների պաշարների շարժի ամենօրյա գրանցամատյան։

•Չի պահպանվել հողի բերրի շերտի օգտագործման, պահպանման նորմերն ու պահանջները։

•Իրականացրել է 36000 մ³ ստորերկրյա ջրի օգտագործում՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության:

•Գործունեությունն իրականացնում է փորձաքննական եզրակացության պահանջների շեղումներով։

•Չեն իրականացվել հողի պահպանությանն ուղղված միջոցառումները և օգտագործմանը ներկայացվող պարտավորությունները։ Վնաս է պատճառվել գյուղ նշանակության այլ հողատեսքի հողերին՝ ընդհանուր 0.55 հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության վարելահողի հողերին՝ ընդհանուր 1.61 հա մակերեսով:

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել են վարչական տույժեր՝ ընդհանուր 550.000 ՀՀ դրամի չափով։

Իսկ հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկի համաձայն շուրջ 40 մլն. ՀՀ դրամի չափով հասցված վնասի մասով գործի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազություն։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031