Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստան» դաշինքի անդամները ակցիա են իրականացնում հենց առաջին նիստին. Կաթողիկոսը հորդորեց ատելությունն ու վրեժը մի կողմ դնել, աշխատել միասնական

Օգոստոս 02,2021 11:10

8-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստն է այսօր, որը վարում է ամենատարեց պատգամավորը՝ Կնյազ Հասանովը: «Հայաստան» դաշինքի անդամները ակցիա են իրականացնում հենց առաջին նիստին ու խմբակցության բոլոր պատգամավորները եկել են միեւնույն շապիկով՝ կալանավորված թեկնածուների պատկերով:

The first session of the RA National Assembly’s 8th convocation has started

Ուշագրավ էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ելույթը: Տերունական աղոթքից հետո կաթողիկոսն ասաց. «Այսօր մեր հայրենիք Հայաստան ու Արցախը դիմակայում են արտաքին ու ներքին լուրջ մարտահրավերների՝ հանդիման Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի ու ծավալապաշտական նկրտումների: Հրամայական է պետական, քաղաքական գործիչների եւ ողջ հասարակության համախմբումը, քաղաքացիական պատասխանատվության բարձր գիտակցումը, համընդհանուր զգաստություն ու բարեխղճությունը: Բոլորիս փափագն ու ձգտումն է մեր հայրենիքի անվտանգությունն ու առաջընթացը, խաղաղ, բարեկեցիկ կյանքի կերտումը, որը մեծապես պայմանավորված է նաեւ օրենսդիր մարմնի ու ձեւավորվելիք կառավարության գործունեությամբ»:

The first session of the RA National Assembly’s 8th convocation has started

Կաթողիկոսը Աստվածաշնչից մեջբերում արեց. «Երանի նրանց, ովքեր իրավունքն են պահում ու ամեն ժամ արդարություն գործում: Արդարությունն ու օրինականությունն են գրավականը երկրի ու ժողովրդի բարօրության ու հարընթաց բարգավաճման: Օրենսդրական ձեր գործունեությունը արդարության եւ իրավունքի գերակայությամբ միտված պետք է լինի ձեւավորելու անհրաժեշտ միջավայր ու հնարավորություններ՝ մեր պետության հզորության, ապահովության, մեր երկրի արժանապատիվ կյանքի համար»:

Անդրադառնալով երկրում տիրող ներկայիս ծանր իրավիճակին՝ կաթողիկոսն ասաց, որ կենսականորեն պետք ունենք միասնության, հանդարտության, հուզումների ու լարվածության թոթափման՝ ատելության, վրեժխնդրության ու պառակտումների փոխարեն: Ազգային, հասարակական համերաշխությանը այլընտրանք չկա: Առաջնահերթորեն եւ այս խորհրդարանից կառավարական համակարգից պիտի սերմանվի սերը, փոխհասկացողությունը, բարիկամեցողությունը: Խորհրդարանական գործունեության ընթացքում հնչող քննադատությունները թող լինեն միայն կառուցելու եւ սխալները շտկելու նպատակով, ծավալվող բանավեճերը՝ ճշմարտությունը գտնելու. «Քաղաքական հայացքների եւ տեսակետների բազմակարծությամբ հանդերձ մեր հայրենիքի եւ ժողովրդի լուսավոր ապագայի կերտման նույն ձգտումով աշխատեք համախումբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031