Ավարտվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից իրականացվող Գրադարանավարների վերապատրաստման դասընթացները՝ ՀՀ մարզերի և համայնքների գրադարանների աշխատակիցների համար: Դասընթացներն անցկացվեցին 2021թ. հուլիսի 12-28-ն առցանց ձևաչափով ՀՀ Կոտայքի և Արարատի մարզերի 45 գրադարանավարների համար:
Պարապմունքները վարում էին հանրապետության փորձառու մասնագետները: Ծրագիրը ներառում էր 11 թեմա, որոնց շրջանակում դասընթացավարները գրադարանային գործի տարբեր գործառույթների վերաբերյալ փոխանցում էին համապատասխան գիտելիքներ և գործնական հմտություններ:
Դասընթացների մասնակիցները ստացած գիտելիքները, մասնագիտական հմտությունների կիրառման նոր գործիքակազմն ու մեթոդները կփոխանցեն իրենց գործընկերներին:
Սեպտեմբերին մասնակիցները Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմասնակցեն գործնական պարապմունքների, որից հետո կստանան վկայականներ: