«Ժողովուրդ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, ԱԺ նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը
Ինչպես հիշում եք, Ազգային ժողովում ձեր տեղաշարժման սահմանափակումների վերաբերյալ ինձ հասած տեղեկությունների հետքերով դիմել էի ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին։
Ստացել եմ պատասխան գրություն, համաձայն որի` այդ պահի դրությամբ ՀՀ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա։
Լավ է, որ իշխանությունը չգնաց այդ քայլին, ականջալուր եղավ լրագրողական բողոքին, և քննարկած խստացումների տարբերակը չդարձավ փաստաթուղթ, կիրառության մեջ չդրվեց։
Կարդացեք նաև
Հուսով եմ՝ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակող որոշում երբևէ չի էլ լինի, և ԶԼՄ-ների ներկայացուցիչները «ավանդույթի ուժով» ազատ կտեղաշարժվեն խորհրդարանում։