Տոկիոյում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում հայաստանցի 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու, հետեւաբար, բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն չստացավ եւ տուն կվերադառնա ձեռնունայն:
Վաղը մրցագորգ մտնելու են Հայաստանի ազգային հավաքականի անդամներ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եւ 77 կգ քաշային Կարապետ Չալյանը: Մեր երկու ըմբիշներն էլ պայքարն սկսելու են 1/8 եզրափակչից: Ալեքսանյանի առաջին մրցակիցը ղրղզ Ուզուր Ջուզուրբեկովն է, իսկ Չալյանինը՝ ուզբեկ Ժալգասբայ Բերդիմուրատովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ