Արցախի կառավարությունը հանձն է առել նորոգել 44-ամյա պատերազմում զոհված Ալյոշա Գրիգորյանի տունը։ Այս մասին հայտնեց Վաչե Վարդանյանը, որը «Ա1+»-ի հայտնի տեսանյութից հետո այցելել էր Գրիգորյաններին եւ դրամահավաք հայտարարել Նարեենց՝ Ճարտար գյուղում գտնվող տունը նորոգելու նպատակով։
«Մեկ ամիս առաջ բոլորիս սիրելի Նարեի համար հայտարարած դրամահավաքն անհավանական արդյունքներ տվեց։ Աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ, աղջկա խոսքերից անկեղծորեն հուզված ու ցնցված, ցանկացան իրենց ներդրումն ունենալ հերոսի զավակի լուսավոր ու ապահով ապագայի համար: Քանի որ ԱՀ կառավարությունը հանձն առավ վերանորոգել նրանց տունը, հավաքված գումարը արդյունավետ ու ճիշտ օգտագործելու համար Նարեի մայրիկի հետ որոշեցինք Նարեի անունով ավանդ դնել բանկում, որը երեխան կկարողանա ստանալ 18 տարեկանը լրանալուց հետո։ Այդ ժամանակ գումարը տոկոսների հաշվին մոտ երեք անգամ ավելացած կլինի»,- տեղեկացրեց Վաչեն, որը պատերազմից հետո Երեւանից տեղափոխվել եւ հաստատվել է Արցախում։
Ըստ նրա՝ հավաքվել է 4 886 591 ՀՀ դրամ գումար, որից 4 500 000 դրամը դրվել է որպես ավանդ, մնացած գումարը ընտանիքը կօգտագործի առօրյա ծախսերի համար:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում