Այս տարի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստանում նախատեսվում են ՏԻՄ ընտրություններ: Վանաձորում արդեն իսկ շոշափվում են թեկնածուների անուններ:
Aravot.am-ը փորձեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանից հետաքրքրվել, թե առաջիկա ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքապետի թեկնածու առաջադրելու է, թե՞ ոչ. «Հիմա մենք քննարկում ենք, հստակ որոշում չունենք, բայց որ մեր կուսակցությունը մասնակցելու է, դա միանշանակ է»:
Ըստ շրջանառվող լուրերի՝ ՔՊ-ն այս ընտրություններում ցանկանում է առաջադրել «Արփի» տաքսի ծառայության հիմնադիր Մանվել Ոփյանի թեկնածությունը. «Կան թեկնածուներ, որոնց անունները թույլ տվեք ես այս պահին չհրապարակեմ»,- ասաց մարզի ղեկավարն ու նշեց, որ բոլոր այն համայնքներում, որտեղ այս տարի անցկացվելու են ընտրություններ, ՔՊ-ն կունենա իր թեկնածուն:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ