Լրահոս
Օրվա լրահոսը

Հայհոյանքը մեր կենցաղի պարտադիր տարր դարձավ այն քաղաքական ուժերի կողմից, որոնք այսօր «պայքարում են» դրա դեմ. Գևորգ Դանիելյան

Օգոստոս 01,2021 10:58

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայհոյանքը, որպես լրացուցիչ լարվածության գործիք, մեր կենցաղի պարտադիր տարր դարձավ այն քաղաքական ուժերի կողմից, որոնք այսօր «պայքարում են» դրա դեմ։

Պայքարում են, քանզի հանրային մշակույթն է այդպիսին. ցանկացած անհարիր նախադեպ կարճ ժամանակ անց դառնում է ունիվերսալ և, որպես կանոն, ուղղվում է հենց այն ստեղծողների դեմ։
Սա բնավ առաջնահերթ խնդիր չէ, այնուամենայնիվ, անդրադառնամ զուտ իրավական կողմին. հանրությանը հրամցվում է, թե իբր սա ՄԱՍՆԱՎՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ գործ է, այսինքն՝ քրեական գործ կհարուցվի միայն տուժողի դիմումի հիման վրա, դատախազը չի կարող իր հայեցողությամբ գործ հարուցել։

Բայց խնդիրն այն է, որ հայրենական իրավական համակարգում գոյություն չունի իրական մասնավոր մեղադրանքի ինստիտուտ։ Իրական մասնավոր մեղադրանքի դեպքում, տուժողը ոչ թե դիմում է ներկայացնում, որի հիման վրա գործ հարուցելուց հետո արդեն մեղադրանքը ձեռք է բերում մաքուր հանրային որակ, այլ հենց ինքն է (իր փաստաբանի միջոցով) իրականացնում քրեական հետապնդում, ինչը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 17-րդ կետով, սակայն երաշխավորված չէ որևէ իրավանորմով, սա վաղուց լոզունգի վերածված արտահայտություն է։

Այսպիսով, քրեական հետապնդումը դարձյալ իրականացնելու է պետական կառույցը, որն էլ իր կարգավիճակին ոչ հարիր իրավիճակում է հայտնվելու, քանզի պարտավոր է լինելու կարճել գործի վարույթը, եթե տուժողը հաշտվի մեղադրյալի հետ։ Իսկ թե ինչ երաշխիք կա, որ մեղադրյալը «կամավոր» կհաշտվի, մնում է կռահել։

Հ.Գ. նաև հիշյալ ասպեկտով այս նախաձեռնությունը հերթական հակասահմանադրական նկրտումն է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանուկ says:

    ճիշտ է, իհարկե….
    մինչև «այդ ուժերը»՝ երբ՞ եինք հայհոյում որ…
    բա հայերը հայհոյող ազգ են՞…. 🙂

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031