«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է թիմում ավագի թեւկապի հետ կապված իրավիճակը: Ավելի վաղ գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հարձակվող Էդին Ջեկոյին անձնական հարաբերությունների պատճառով զրկել էր թիմի ավագի կոչումից: Այդ պարտականությունները դրված են կիսապաշտպան Լորենցո Պելլեգրինիի վրա:
«Ֆոնսեկայի եւ Ջեկոյի հակամարտությունը սարսափելի ժամանակահատված էր բոլորիս համար: Մենք շարունակում էինք աշխատել հանուն թիմի եւ ի վերջո կարողացանք հաղթահարել այն: Ջեկոն մեր ավագն է անգամ առանց թեւկապի: Նրան բոլորը սիրում են բնավորության եւ փորձի համար: Թեւկապն այստեղ դեր չի խաղում»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ