Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական ռինգում մնաց միայն Հովհաննես Բաչկովը

Օգոստոս 01,2021 10:00

Մինչեւ 75 կգ քաշային բռնցքամարտիկ Արման Դարչինյանը չհաղթահարեց Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչի արգելքը:

Վանաձորցի մարզիկի եւ  ֆիլիպինցի Էումիր Մարսիալի մենամարտն ավարտվեց ժամանակից շուտ այն բանից հետո, երբ հարվածաշարերի փոխանակման ժամանակ մրցակցի աջ կողային դիպուկ հարվածը ավելի շուտ «գտավ» Դարչինյանի ծնոտը ու վերջինս հայտնվեց նոկաուտում: Ընդորում, դրանից առաջ էլ ռինգի մրցավարը հասցրել էր նոկդաուն գրանցել մեր բռնցքամարտիկին:

Այսպիսով, Տոկիո 2020-ում Հայաստանի երեք բռնցքամարտիկներից ռինգում մնաց միայն 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031