Ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր են նախապատրաստվում Մերձավանի համայնքապետ Լեւոն Գրիգորյանի դեմ:
Aravot.am-ի տեղեկություններով, Լեւոն Գրիգորյանը կեղծ փաստաթղթեր է տրամադրել Մերձավան համայնքի բնակիչներ չհանդիսացող մի խումբ անձանց, որոնց մեջ եղել են նաև անչափահասներ, այն մասին, որ վերջիններս հողերի սեփականաշնորհման ժամանակ Մերձավանի տարածքում անհատույց ստացել են հողամասեր:
Նման փաստաթղթեր են տրամադրվել հինգ անձի: Վերջիններս Արարատի մարզի Խաչփար, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի, Երեւանի բնակիչներ են:
Լեւոն Գրիգորյանի դեմ դիմում-բողոքը ստացվել է անանուն ազդարարման համակարգով:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ