Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ոստիկանները դպրոցի տնօրենի ավտոմեքենայից զենք են հայտնաբերել․ տնօրենի պարզաբանումը

Հուլիս 31,2021 19:01

Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանության Կումայրի բաժնի աշխատակիցները երեկ զենք են հայտնաբերել Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կարեն Գալստյանին պատկանող «Հոնդա» մակնիշի մեքենայում։

Մեզ հասած տվյալներով, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից կազմակերպված ուժեղացված ծառայության ընթացքում Կումայրիի բաժնի աշխատակիցները նույն օրը ժամը 18.50-ին բերման են ենթարկել դպրոցի տնօրենին՝ ապօրինի հրազեն ձեռք բերելու և պահելու կասկածանքով։

Նրա մեքենայի բեռնախցից հայտնաբերվել ու վերցվել է 1 հատ «Վալտեր սուպեր իքս» տիպի 18 P-014 գործարանային համարի հրացան, իսկ ա/մ-ի սրահի հետև նստատեղից՝ 12 մմ տ/չ 7 փամփուշտ։

Կարեն Գալստյանը հայտարարել է, որ հայտնաբերվածը ողորկափող հրացան է, այն պատկանում է ընկերոջը, որն ունի բոլոր օրինական փաստաթղթերը: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Ոստիկանությունում Կ.Գալստյանից բացատրություն են վերցրել և նրան բաց թողել։

Նախապատրաստվում են նյութեր:

Կարեն Գալստյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ զենքն իր ընկերոջն է, որը ներկայացել է ոստիկանություն՝ բացատրություն է տվել ու ներկայացրել է բոլոր փաստաթղթերը։

Տնօրենը նաև ասաց, որ այն հրազեն չէ, որսորդական հրացան է, ընդ որում չաշխատող՝ ենթակա էր նորոգման։ Ի դեպ, Կարեն Գալստյանը 44- օրյա պատերազմի ակտիվ մասնակիցներից է, նա որպես կամավորական մեկնել է մարտի դաշտ՝ գրեթե ողջ ընթացքում՝ 41 օր շարունակ թեժ մարտեր մղելով Եղնիկներ կոչվող հատվածում։ Նա դաշնակցական է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031